Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱՆՊԱ՞ՍՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Հուլիս 24,2009 00:00

\"\"

Առաջարկները, որոնք գտնվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին, համապատասխանում են Ադրբեջանի դիրքորոշմանը, ըստ «Արմինֆո»-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2009 թ. առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված կառավարության չորեքշաբթի օրը կայացած նիստում: Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է եւ անփոփոխ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ զավթված բոլոր հողերը ազատագրվեն օկուպանտներից: Նրանք, ովքեր բնակվում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, ովքեր վերադառնալու են այնտեղ, պետք է ապրեն ինքնավարության պայմաններում»,- ասել է Ալիեւը: Նա նշել է նաեւ, որ «հաշտության համաձայնագիրն առաջին հերթին՝ պետք է արդարացի լինի, երկրորդ՝ հիմնված լինի միջազգային նորմերի վրա, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին ապահովված լինի»: «Կարծում եմ, որ բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները թույլ կտան լուծել այդ հարցն իմ ասած ձեւով»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031