Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակահանությունը կայացավ

Հուլիս 23,2009 00:00

\"\"Ինչպես արդեն նշել ենք, «Կոնվերս բանկի» հովանավորության շնորհիվ օրերս նոր կյանք ստացած կանանց բասկետբոլի «Հատիս» բասկետբոլային ակումբի թիմը, որը հիմա երեւանյան գրանցում ունի, մասնակցելու է Եվրոպայի 2009/2010 թթ. գավաթի խաղարկությանը:

Օրերս Մյունխենում կայացել է եվրոպական այդ պատվավոր մրցանակի խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարում մասնակցող 38 ակումբները բաժանվել են 10 խմբի, որոնցից 8-ում խաղալու են չորսական, իսկ երկուսում՝ երեքական ակումբներ:

«Հատիսն» ընդգրկվել է «F» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի «Չեվատկան», Թուրքիայի «Բեշիկթաշը» եւ Հունաստանի «Աթինաիկոսը»:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարզաձեւի եվրոպական միությունում ներկայիս փուլում զբաղված են հանդիպումների կազմակերպական հարցերի հետ կապված տեխնիկական խնդիրները հստակեցնելով: Իսկ ըստ «Ա1+»-ի նշված փուլի պայքարը կսկսվի, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի երկրորդ տասնօրյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել