Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ մեկ ոսկի եւ երկու բրոնզ

Հուլիս 23,2009 00:00

\"\"Սերբիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, եւ ավանդույթի համաձայն, սկզբում մրցագորգ են մտել ազատ ոճայինները:

Հայաստանի պատանեկան հավաքականը, բացի ծանրից, հանդես է գալիս մնացած բոլոր քաշային կարգերում: Եվ նախապես ասենք, որ մեր հանրապետության ներկայացուցիչների մեկնարկը Բելգիայում բավականին հաջող է: Արդեն հայտնի է, որ չեմպիոն է դարձել մինչեւ 42 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, որը եզրափակիչում միավորների շատ մեծ առավելությամբ հաղթել է թուրք մրցակցին: Արտակի եւս երկու թիմակիցներ՝ 50 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Վալտեր Մարգարյանը (մինչեւ 58 կգ քաշային կարգ) արժանացել են Եվրոպայի իրենց տարիքային խմբի բրոնզե մեդալի: Մրցանակային տեղ՝ 5-րդ, բայց առանց մեդալի, զբաղեցրել են նաեւ Դավիթ Ափոյանը՝ 69 կգ եւ Վահե Թամրազյանը՝ 85 կգ:

Երեկ երեկոյան մեր հանրապետության եւս մեկ ներկայացուցիչ՝ Էմին Գրիգորյանը, որը հանդես է գալիս 63 կգ քաշային կարգում, պետք է պայքարեր 3-րդ տեղի համար:

Հայաստանի հունահռոմեական ըմբիշների պատանեկան հավաքականը մրցավայր մեկնեց այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել