Երեկ առավոտյան ժամը 9.30-ի մոտակայքում «ՎՏԲ Հայաստան Բանկի» Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Ավազակները հափշտակել են մոտ 5 000 000 դրամի չափ գումար: Վնասվածքներ է ստացել բանկի կառավարիչը՝ Սեդա Հովհաննիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ բանկն ունի անվտանգության ծառայություն: