Լրահոս
Օրվա լրահոսը

Օպեր-լիազորը ձերբակալվել է

Հուլիս 23,2009 00:00

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Վերջինս կասկածվում է, որ 2007 թ. մայիս-հունիս ամիսներին իր աներոջը՝ Գառնիկ Վահանի Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել եւ օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաեւ «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Սեւանի մասնաճյուղից Գ. Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107 976 000 դրամ եւ օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ. Սարգսյանի մահվան կեղծ վկայականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել