Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 23,2009 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, փաստաբանների համոզմամբ, իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշումները անօրինական են եւ ներկայացված պատճառաբանությունները՝ անհիմն: «Այդ որոշմամբ խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, որոնք նախատեսված են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով»,- ռադիոկայանին ասաց Նիկոլ Փաշինյանի փաստաբաններից Արա Զաքարյանը: Մինչ այդ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում նշանակվել է երկու փորձաքննություն: «Նշանակվել է դատահոգեբանական եւ լինգվիստիկական համալիր փորձաքննություն,- փոխանցեց Զաքարյանը:- Ընդ որում՝ մեկ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղղակի ցնցող էր»: Պահպանելով նախաքննության գաղտնիությունը՝ փաստաբանը մանրամասներ չփոխանցեց՝ ներկայացնելով միայն հարցերից մեկը, որ նախաքննության մարմինն ուղղել էր փորձագետներին. «Արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշակի արտահայտությունները կարո՞ղ են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր հանդիսանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել