Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԲԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է

Հուլիս 22,2009 00:00

Դանիայի Հելսինգոր քաղաքում մեկնարկել է շախմատի «Պոլիտիկայի» գավաթ անվանումը կրող միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում են 300 շախմատիստներ:

Օլիմպիական չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայացած չորս տուրերում տարել է միայն հաղթանակներ ու եւս ութ հոգու հետ ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականներում:

Շախմատային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գաբին Դանիայից մեկնելու է Օրդիքս, որտեղ Վլադիմիր Հակոբյանի եւ մի քանի այլ հայ շախմատիստների հետ հանդես է գալու «Չեսս Կլասիկ Մայնց 2009» փառատոնի շրջանակներում ներառված բաց մրցաշարում: Այնտեղ մեր գրոսմայստերների հիմնական մրցակիցները լինելու են Գրիշչուկը, Բաքրոն, Հաշիմովը, Մամեդյարովը, Կամսկին, Նակամուրան, Նավարան, Բոլոգանը:

Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պատրաստվում է նույն փառատոնի շրջանակներում Անանդի, Նեպոմնյաշչիի եւ Նայդիչի հետ խաղալ արագ շախմատի աշխարհի առաջնությունում, ինչպես նաեւ «Շախմատ 960» աշխարհի առաջնությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել