Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ

Հուլիս 22,2009 00:00

Մարտունիում ավարտվեց շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի 10 շախմատիստներ:

Ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանը ճանաչվեց միանձնյա հաղթող: Նրանից կես քայլ ետ մնաց երկրորդ տեղը գրաված հունգարացի Ֆերենց Բերքեշը: Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս) եւ Սամվել Տեր-Սահակյանը 5,0-ական միավորով բաժանեցին 3-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել