Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽՎԵԼ Է

Հուլիս 22,2009 00:00

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայում որոշվել է այն քաղաքը, որտեղ հոկտեմբերի 14-ին կայանալու է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստանի եւ այդ երկրի ազգային հավաքականների միջեւ պատասխան խաղը:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ հանդիպումը կայանալու է Բուրսայի Աթաթյուրքի անվան ստադիոնում:

Հանդիպումը, որին, հնարավոր է, ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախապես որոշված էր, որ պետք է կայանա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ծննդավայր Կայսերիի նորակառույց ստադիոնում: Սակայն տեղի ազգայնականները դրա դեմ 270 հազար ստորագրություն են հավաքել, դրա համար էլ հանդիպման վայրը փոխվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել