Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԴԵՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Հուլիս 22,2009 00:00

Վերջին մեկ ամսում երաշտը եւ պարբերաբար փչող քամիները Նոյեմբերյանի տարածաշրջանում հրդեհների պատճառ են դառնում: Հուլիսի 16-ին Բերդավան գյուղում բռնկվել է Հայկազ Խեչումյանի առանձնատունը: Խեչումյանը մահացած է, տունն էլ՝ անբնակ: Հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքն է եղել: Նոյեմբերյանի հրշեջ ջոկատի հրամանատար Էդիկ Խաչիկյանի խոսքերով, այրվել է երկհարկանի տան տանիքը: Հրշեջներին հաջողվել է փրկել տան գույքը: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հրդեհի պատճառած վնասը մեծ է համարում: Կրակի մարման ժամանակ վնասվածք է ստացել Նոյեմբերյանի հրշեջ ջոկատի անդամ Վարդան Երկնափեշյանը: Ըստ նախնական ախտորոշման, կոտրվել է նրա դաստակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել