Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՏԵՍԱԿՆ Է

Հուլիս 22,2009 00:00

Սկիզբը՝

Նիկոլ Փաշինյանը ձերբակալվելուց հետո կալանավորվել է: Փաստաբանները գործողությունը վերագրել են՝ «կալանքի վերահաստատում» կամ «կալանքի կրկնակի քննարկում»: Իրականում քննիչը՝

1. Պարտավոր էր վերացնել կամ փոփոխել Ն. Փաշինյանին որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ներգրավելու նախկին մեղադրանքը:

2. Ն. Փաշինյանը որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ հանցագործություն կատարելու համար եւ այդ մեղադրանքը սահմանված կարգով առաջադրվել է նրան:

Այնուհետեւ մինչդատական վարույթ իրականացնողը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը հայցել է դատարան, իսկ դատարանը բավարարել եւ որոշում է կայացրել:

Ի դեպ, հիշյալ գործողությունների կատարումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Փաշինյանի նկատմամբ նախկին մեղադրանքը եւ կալանավորումը կիրառելու դատարանի որոշումը անվավեր են ճանաչվել ապաքրեականացման ուժով:

Ինչ վերաբերում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ապա վերագրված արարքները ապաքրեականացվելու պահից վերականգնվել է նաեւ նրա՝ պատգամավորի անձեռնմխելիությունը:

Ի դեպ, «7-ի» գործով դատավարության ժամանակ այս հանգամանքը խորամանկ հնարամտությամբ կոծկվել է: Իմ համոզմամբ, Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել, չեն հրահրել բռնություններ կամ մասնակցել բռնարարքներին: Ընդհակառակը՝ ըստ էության, նրանք իրենց գործողությունները նպատակաուղղել են հրահրված անկարգությունների եւ բռնարարքների կանխարգելմանը, որոնց կազմակերպիչները եւ անմիջական կատարողները կասկածելի հանգամանքներով դեռեւս բացահայտված չեն: Շատերին կթվա, որ Սուքիասյանի կամ մյուսների համախոհը, գործընկերը կամ բարեկամն եմ: Ամենեւին ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել