Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 16,3%-ով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Նշյալ ամիսներին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1 տրիլիոն 119 մլրդ 369.6 մլն դրամ: Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում՝ 53.5%: Արդյունաբերության ոլորտը նվազել է 11,5%-ով, գյուղատնտեսությունը՝ 2.5%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 31.5%-ով՝ կազմելով 1 660 մլն դոլար: