Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հուլիս 22,2009 00:00

Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը: Ընդամենը հինգ հոդվածից բաղկացած հազիվ մեկ էջ ծավալով օրենքով սահմանվեց՝ եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների, ապա կազատվի մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, հուլիսի 1-ի դրությամբ այս օրենքով սահմանված արտոնությունից օգտվել է արդեն 19 674 քաղաքացի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել