Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ»

Հուլիս 22,2009 00:00

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի «անիմաստ աղմուկ եւ աժիոտաժ» որակեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայ հեղափոխական դաշնակցության հնչեցրած բացասական կարծիքները, որոնք ուղեկցվում էին Նալբանդյանի հրաժարականի պահանջներով: «Եթե մինչեւ հիմա չենք մեկնաբանել Դաշնակցության՝ իմ հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը, ուրեմն այդ պահանջը մեկնաբանության կարիք էլ չունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել