Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԵՆ «ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ»

Հուլիս 22,2009 00:00

\"\"

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որն անդրադառնում է անցած շաբաթ տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանը: Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի, հայտարարության մեջ նշված է, որ քննարկումներն անցել են անկեղծ եւ կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել բանավիճել հիմնարար սկզբունքների այն մի քանի տարրերի վերաբերյալ, որոնց հետ կապված տարաձայնություններն առայժմ պահպանվում են: Այնուհետեւ փաստաթղթում ասվում է, որ համանախագահները հուլիսի վերջին կհանդիպեն Կրակովում եւ կնախապատրաստեն «մադրիդյան փաստաթղթի» թարմացված տարբերակը: Համանախագահները մտադիր են նաեւ սեպտեմբերին այցելել տարածաշրջան եւ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը, որը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել