Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկյանը պահպանում է դիրքերը

Հուլիս 18,2009 00:00

Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը:

\"\"Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով միանձնյա գլխավորում է հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հունգարացի Ֆերենց Բերքեշը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Մեր մյուս մասնակիցներից համեմատաբար հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ բելառուսցի Սերգեյ Խիգալկոյի հետ միասին բաժանում է 5-6-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել