Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւ, ավազ, լողափ ու անսահման կիրք

Հուլիս 18,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"

Արձակուրդների այս շրջանում շ ատերը նախընտրում են ծովափի փափուկ, տաք ու ջերմացնող ավազներում անհոգ պառկելը: Սակայն մարդիկ էլ կան, որոնց համար այդ նույն ծովափնյա ավազն աշխատանքի վայր է: Այդ երջանիկները ծովափնյա վոլեյբոլիստներն են՝ սլացիկ ու գեղեցկատես մարմնով եւ, որպես կանոն՝ արեւահարված:

Ծովափնյա վոլեյբոլը ամենադրական լիցքեր պարունակող մարզաձեւերից է, որում մարզիկ-հանդիսական կապն անկաշկանդ է, կրքով լի, ինչին նպաստում է նաեւ ռիթմիկ ու տրամադրող երաժշտությունը:

Ծովափնյա վոլեյբոլի առաջին պաշտոնական մրցաշարն անցկացվել է 1947 թվականին՝ Կալիֆոռնիայի Սանտա-Մոնիկա քաղաքում: Բայց ՄՕԿ-ն այն որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ ընդունել է միայն 70-ականների վերջին, իսկ օլիմպիական գրանցում տվել 1996-ին: Մարզաձեւի աշխարհի անդրանիկ առաջնությունը կազմակերպվել է 1987-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ հանդես էին գալիս միայն տղամարդիկ: Հինգ տարի անց կանաչ ճանապարհ բացվեց նաեւ գեղեցիկ սեռի առջեւ, որով մարզաձեւը դարձավ ավելի դիտարժան ու գրավիչ:

Լողափնյա վոլեյբոլը Հայաստան մուտք գործեց այս տարվա հունվարին, երբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը մեկնեց Բրազիլիա եւ իր հետ Հայաստան բերեց աղջիկների՝ մեկ եւ տղաների՝ երկու զույգ, որոնց տրվեցին հայկական անուններ՝ Նանե եւ Նարե, Արարատ եւ Մասիս, Արա եւ Արամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել