Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնել է Դանիա, որտեղ հուլիսի 18-26-ը հանդես է գալու «Պոլիտիկայի գավաթ» միջազգայինբաց մրցաշարում:
Հելսինգոր քաղաքում խաղատախտակների առջեւ պայքարելու են 300 շախմատիստներ: Նրանցից Գաբրիելի հիմնական մրցակիցներ կլինեն գրոսմայստերներ Մալախովը, Դրեեւը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Նիլսենը (Դանիա), Տիվյակովը (Հոլանդիա), Պոստնին, Ավրուխը (երկուսն էլ՝ Իսրայել), Կուզուբովը (Ուկրաինա) եւ Բերգը (Շվեդիա):