Այսօր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկում է Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնը, որին մեր հանրապետությունից մասնակցելու են 20 մարզիկներ: Նրանք հանդես են գալու վեց մարզաձեւերում: Դրանք են:
Ձյուդո. Աշոտ Ղազարյան՝ 66 կգ, Գեւորգ Թորոսյան՝ 60, Գարիկ Հարությունյան՝ 50, Մհեր Թավաքալյան՝ 73, Արթուր Կրոյան՝ 81, Ռոզա Խաչատրյան՝ 48:
Աթլետիկա՝ հեռացատկ, եռացատկ, արգելավազք. Թամար Բաղդասարյան, Գոռ Ներկարարյան, Էրիկ Հակոբյան:
Սպորտային մարմնամարզություն. Վահան Վարդանյան, Արթուր Թովմասյան, Արթուր Դավթյան, Անի Թունյան, Լիլիթ Դերզյան:
Լող. Մոնիկա Վասիլյան, Հարություն Բանդուրյան:
Թենիս. Անահիտ Գանջալյան, Նունե Խաչատրյան:
Հեծանվային սպորտ. Մհեր Մկրտչյան, Վարշամ Դարբինյան: