Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հուլիս 18,2009 00:00

Հուլիսի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Հասմիկ Թորոսյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված է լինելու 25 աշխատանք, հիմնականում՝ դիմանկարներ: Հասմիկն ասում է, որ լուսանկարների հերոսները հատուկ դիրք չեն ընդունել նկարվելիս, ինքն ուղղակի որսացել է հետաքրքիր պահը՝ նրանց խորհումների ժամանակ: Սա Հ. Թորոսյանի առաջին ցուցահանդեսն է: Հեղինակը սովորում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի գրաֆիկայի եւ դիզայնի բաժնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել