Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ

Հուլիս 18,2009 00:00

ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ իբրեւ նրա պաշտոնի հնարավոր հավակնորդ, շրջանառվում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի անունը: Վերջինիս այդ պաշտոնին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ որպես «վերեւից» իր վրա քաղցր աչքով նայելու գրավական: Բանն այն է, որ Ա. Ծատուրյանը ՀՀ նախագահի նախկին օգնական եւ ներկայումս նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի սանիկն է, իսկ Կամերային երաժշտության տունը, ըստ որոշ լուրերի, Վ. Սարգսյանի «բիզնեսը»: Իհարկե, Արման Ծատուրյանի համար Կամերային երաժշտության տանն էլ վատ չէ, մանավանդ դահլիճը մշտապես վարձակալությամբ տրվում է տարբեր միջոցառումներ անցկացնելու համար, իսկ մեկ օրվա վարձավճարն էլ 150000 դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել