Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիս 18,2009 00:00

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից երեկ տեղեկացանք, որ ռուսաց լեզվի լրացուցիչ միասնական քննության միջին գնահատականը 13,5 է: Քննությանը հայտագրված 38 դիմորդներից մասնակցել է 27-ը: 20 միավոր ոչ ոք չի ստացել: 17,5-20 միավոր է ստացել 7 հոգի: Եվս 7-ը ստացել է 13,5-17,25: 7,5-13,25 միավորի արժանացել է 12 դիմորդ, իսկ դրական շեմը չի հաղթահարել ընդամենը 1-ը: «Առավոտի» նախորդ օրվա «Անտեր» քննություն» փոքրիկ հրապարակման առնչությամբ Գ. Մանուկյանը կեսկատակ նկատել է. «Նախորդ օրը կայացած ռուսաց լեզվի քննությունը բոլորովին էլ «անտեր» չէր: Նախ՝ ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարարը, ԿԳ եւ ԳԹԿ լիազորները, վերջապես՝ «Առավոտի» թղթակիցը եւ նրա գործընկերներից եւս մի քանիսը: Իսկ «մոնիտորների թախիծը» պայմանավորված էր քննությունների անցկացման բարձր մակարդակով, ծնողների վստահությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել