Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԱԿԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Հուլիս 18,2009 00:00

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի պատգամավոր Յուլի Թամիրը դարձել է համակարգչային հակերների զոհ: Խաբեբա ծրագրավորողները «ջարդել» են Յուլիի էլեկտրոնային փոստը եւ պատգամավորի անունից նրա բոլոր ծանոթներին ուղարկել են միեւնույն բովանդակությամբ նամակ. «Ես ճանապարհորդում եմ Մեծ Բրիտանիայում, ցավոք, հյուրանոցում գողացել են իմ ողջ ունեցած փողը, բջջային հեռախոսը: Ստիպված եմ ձեզ դիմել նամակով, խնդրում եմ ինձ ուղարկել 1500 ֆունտ ստերլինգ, որպեսզի ես վերադառնամ տուն»: Պարզելով, թե ինչ է կատարվում՝ Յուլի Թամիրը անմիջապես դիմել է ոստիկանություն եւ հրապարակավ խնդրել է խաբեբաների նշած հաշվեհամարին այլեւս փող չուղարկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել