Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 հեռախոսային խաբեբայի: Նրանք զանգում էին իրենց համաքաղաքացիներին եւ ներկայանալով «չար ոգիներ», սնահավատներից փող էին կորզում՝ սպառնալով անհնազանդներին պատժել անեծքներով: Խաբեբաները նախապես պարզում էին բաժանորդների անձնական տվյալները: Զանգելով զոհերին՝ նրանք խոսում էին արաբերեն. «Ջիները կարգադրել են իրենց փող փոխանցել, հակառակ դեպքում ձեր ողջ ընտանիքը կանիծվի»: «Սա իսկական համաճարակ է»,- ասում են ոստիկանությունում: 3 ամսվա ընթացքում բռնվել է 24 «Ջին», որոնց մեծ մասը նույնիսկ տառաճանաչ չէ: Իրենց խորամանկության շնորհիվ ընդամենը 1 տարվա ընթացքում ոմանց հաջողվել է հարստանալ: Առայժմ բռնված է «ձեռներեց» կախարդների միայն մի մասը: