Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը՝ կալանավորվածի հետ

Հուլիս 18,2009 00:00

\"\"ՀՀ արդարադատության նախարարին է դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կապված հուլիսի 9-ին եւ 10-ին ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ այցի հետ:

Այցելության ընթացքում պարզվել է, որ դատապարտյալ Արամ Հովակիմյանը, որը 2008թ. դեկտեմբերի 4-ին դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, պատիժը կրում է թիվ 17 խցում, որտեղ պահվում են նաեւ կալանավորված անձինք՝ Փայլակ Խանամիրյանը, Վիկտոր Ասլանյանը եւ Արսեն Ներսիսյանը:

Ըստ պաշտպանի՝ դատապարտյալին կալանավորված անձանց հետ պահելով՝ խախտվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104 հոդվածի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի պահանջները:

Մեկ այլ կալանավորված անձ՝ Աբել Աբելյանը, հայտնել է, որ ստացել է զինվորական բարձրագույն կրթություն, ունի զինվորական կոչում եւ 2007թ. փետրվարից մինչեւ սեպտեմբերը գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ պահվել թիվ 004 խցում, որտեղ գտնվել են կալանավորվածներ Հարություն Գրիգորյանը եւ Կարեն Ֆիթլջյանը: Աբելյանը բազմիցս դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն այդ խցից եւ պահեն համապատասխան խցում, սակայն իր պահանջը մնացել է անհետեւանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել