Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ «Աքիլլեսի» եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի

Հուլիս 18,2009 00:00

Հուլիսի 27-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մ.Հարթանյանի նախագահությամբ կշարունակվի Արմեն Գալստյանի հայցի քննությունը՝ ընդդեմ վարորդների «Աքիլլես» իրավապաշտպան կազմակերպության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու Սերգեյ Կապինոսի դեմ:

Ա. Գալստյանը, որը հայտնի էր ճանապարհային ոստիկանության դեմ շահած դատաքննություններով, «Աքիլլեսում» 2,5 ամիս մատուցել է խորհրդատվական ծառայություններ: Սակայն, ինչպես նշել է հայցվորը, կատարած աշխատանքի դիմաց վճարվել է «Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ա. Գալստյանի հայցի համաձայն, վերջինս չէր կարող ծառայություններ մատուցել, քանի որ այդ ժամանակ հիվանդ է եղել եւ գտնվել է հիվանդանոցում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն իր հերթին հաստատել է, որ խորհրդատվությունն իրականացրել է Ա. Գալստյանը, սակայն «Ծառայությունների մատուցման պայմանագիրը» կնքվել է «Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ:

Թոշակառու վարորդ Ա. Գալստյանը պահանջում է 700 եվրո: Նա խնդրում է հարգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777 հոդվածը, համաձայն որի՝ «Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել, իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար»: Հայցվորն ասում է, որ իր հետ պայմանագիր էլ չի կնքվել եւ, ըստ էության, մենք գործ ունենք աշխատանքային շահագործման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել