Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատակիցները չորսօրյա գործադուլից հետո վերադարձել են աշխատանքի: Երեկ հանդիպել են ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան եւ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Փակ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ինչպես ձեռնարկությանը եւ գործադուլին, այնպես էլ Կապան համայնքին վերաբերող հարցեր: Խորհրդակցությունից հետո պարոն Ֆալետան լրագրողներին տեղեկացրեց, որ չորսօրյա գործադուլի արդյունքում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը հարյուր հազարավոր դոլարների վնաս է կրել, որի չափերը այժմ հստակեցվում են: Պարոն Ֆալետան ասաց նաեւ, որ առաջարկվող բոնուսային ծրագրում փոփոխություններ կլինեն, կարվեն վերանայումներ, կգնան զիջումների: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն էլ նշեց, որ Ռոբերտ Ֆալետայի հետ պայմանավորվածության համաձայն, հնարավոր ամեն ինչ կարվի աշխատանքից ազատված 40 աշխատակիցներին կրկին աշխատանքում վերականգնելու համար: