Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ «տուն» էլ կկառուցվի

Հուլիս 18,2009 00:00

Հուլիսի 3-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բացվեց 46 իրաքահայ փախստական ընտանիքի համար նախատեսված սոցիալական տունը, իսկ երեկ վերջնական տեսքի է բերվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում ճապոնական կառավարության դրամաշնորհային ծրագրով գործարանային նախկին արտադրական մասնաշենքը կվերակառուցվի եւ կդառնա սոցիալական տուն՝ 54 փախստական, կարիքավոր ընտանիքների համար:

Մինչեւ հուլիսի 25-ը կողմերի միջեւ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի: Սոցիալական տան կառուցումը կսկսվի այս օգոստոսին եւ կավարտվի մինչեւ 2009 թվականի վերջը՝ անապահով ընտանիքները Ամանորին կտոնեն իրենց բնակարանամուտը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել