Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը

Հուլիս 18,2009 00:00

\"\"Մեր թերթի հուլիսի 16-ի համարում «Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը» հրապարակմամբ անդրադարձել էինք Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի 8 ամսական բնակիչ՝ փոքրիկ Ալլայի առողջական խնդիրներին: Ալլան ի ծնե կույր է, ընտանիքը առանձնապես ապահովված չէ: Եթե ճարվի $4000՝ հնարավոր կլինի Ալլային վիրահատել Սանկտ Պետերբուրգում եւ կա ոչ փոքր հավանականություն, որ Ալլան կգտնի աչքի լույսը:

Մեր հրապարակումը լայն արձագանք է գտել: Շատերն են սրտացավ վերաբերմունք դրսեւորել: Մենք ուրախ ենք եւ պատրաստ նպաստել փոքրիկի խնդիրների լուծմանը:

Բոլոր նրանք, ովքեր կամենում են օգնել փոքրիկ Ալլային, կարող են գումարներ փոխանցել նրա տատիկի՝ Ալվարդ Սահակյանի անունով բացված հաշվեհամարին:

«Հայէկոնոմբանկի» Արմավիրի մասնաճյուղ՝ 163108014917:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել