Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է

Հուլիս 18,2009 00:00

Բերքի մթերման ու արտահանման աճ են արձանագրել գյուղատնտեսության նախարարությունում: Այս մասին երեկ ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Ծիրանի բերքահավաքի 80 %-ն արդեն իրականացվել է: Եթե նախորդ տարի արտադրվել է շուրջ 80 հազար տոննա ծիրան, ապա այս տարի միայն Արմավիրի մարզում արձանագրվել է 4-5 հազար տոննա: Այս տարի մեծացել են նաեւ ծիրանի արտահանման ծավալները. նախորդ տարվա 9 հազար 610 տոննայի փոխարեն այս տարի արտահանվել է 11 հազար 231 տոննա: Փոխնախարարի խոսքերով, այս տարի ԱՊՀ երկրներից բացի, հայկական ծիրանն էլ է եվրոպական շուկա մտել. 200 կգ ծիրան է արտահանվել նաեւ Բելգիա: Արտահանմանը հակառակ, նվազել են ծիրանի մթերման ծավալները. նախորդ տարի այս ժամանակ արձանագրված 6 հազար 100 տոննայի փոխարեն՝ այս տարվա մթերումը կազմում է 2 հազար 859 տ: Ծիրանը մթերվում է կիլոգրամը 40-45 դրամով:

Այս տարի առատ է նաեւ կեռասը, նախորդ տարվա 182 տոննայի փոխարեն այս տարի արտահանվել է 382 տոննա, նույնը կարելի է ասել դեղձի մասին. այս տարի արտահանվել է 8.9 տոննա՝ նախորդ տարվա 4.4 տոննայի փոխարեն: 2009-ին նպաստավոր է նաեւ հացահատիկային մշակաբույսերի համար. գրեթե բոլոր մարզերում դրան նպաստել է խոնավությունը:

Բնական աղետներն ամենաշատը վնասել են Շիրակի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել