Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԼՂ-Ի ՇԱՀԵՐԻՑ ՉԵՆ ԲԽՈՒՄ

Հուլիս 18,2009 00:00

ՀԴԿ հանրապետական խորհուրդն Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ երեկ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ՀԴԿ-ն գլխավոր եւ առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը: Այն պետք է դիտարկվի որպես պայման՝ հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետեւանքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների: Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, եւ որը վերջնականորեն բերել է փակուղի, ՀԴԿ-ն եւս մեկ անգամ հորդորում է եւ պահանջում ՀՀ իշխանություններից հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները եւ հանդես գալ նախաձեռնությամբ՝ տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն՝ իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքների» նկատմամբ: Այն է՝ ոչ մի կետով դրանք չեն արձագանքում Արցախի ժողովրդի եւ ամբողջ հայության շահերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել