Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒ-154 ինքնաթիռը հնամաշ էր

Հուլիս 18,2009 00:00

\"\" \"\"

Թեհրանից Երեւան թռչող կործանված Տու-154 ինքնաթիռի վթարի ամենատարածված վարկածը՝ հնամաշ լինելն է: Այս մասին gazeta.ru-ին ասել է ՌԴ ավիացիոն անվտանգության կենտրոնի ղեկավար Գերման Նիկուլինսկին. «Մինչեւ վերջ հստակ չէ, ի՞նչ է իրականում կատարվել, բայց ես կարող եմ ասել, որ ցանկացած տեխնիկական անսարքություն անակնկալ չի լինում: Օդանավը թռչում է ավելի քան 20 տարի, եւ ես վստահ եմ, որ վատ է սպասարկվել: Այդ պատճառով շարժիչում բռնկված հրդեհի մասին վարկածը առավել հավանական է»: Իսկ ահա «Ավիատոր» գործակալության վերլուծական բաժնի ղեկավար Օլեգ Պանտելեեւն էլ նույն լրատվամիջոցին ասել է, որ կասկածում է, թե Տու-154-ի վթարման հիմնական պատճառը շարժիչում առաջացած հրդեհն է. «Շատ հնարավոր է, որ օդանավը մինչեւ գետնին ընկնելը ամբողջական է եղել: Դրա վառ ապացույցն այն է, որ բեկորների ցրվածության տարածքը շատ փոքր է»:

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը, անդրադառնալով Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառներին, ասել է. «Օդանավերի հնությունն ու նորությունը հարաբերական հասկացություններ են եւ, օրինակ, կարող է օդանավը հին լինի, բայց շարժիչները՝ նոր: Տու-154 օդանավերի տարբեր մասերը փոխելով՝ դրանց գործածության ժամկետը կարելի է հասցնել 45 տարվա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել