Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեզ աղքատի տեղ դրեք

Հուլիս 18,2009 00:00

Քոբուլեթիում գործում են ավազակների ու գողերի բազմաթիվ խմբավորումներ, որոնք համագործակցում են ոստիկանների հետ: Նրանք այդ ծովափնյա քաղաքում հանգստացող օտարերկրացիների գլխին, այսպես ասած, «հարսանիք» են սարքում՝ տապալելով ամբողջ ամառային հանգիստը: Պատահական չէ, որ ավազակային հարձակումների ավելի շատ ենթարկվում են հայերը, որովհետեւ նրանք, որպես կանոն, ինչքան ոսկեղեն ու թանկարժեք զարդեր ունեն՝ կրում են ու գնում ծովափ: Իսկ դա չի կարող վրիպել գողերի աչքից: Նրանք, հետեւելով իրենց թիրախին, գիշերները մտնում են նրանց վարձած բնակարաններն ու թալանում հանգստացողների արժեքավոր բոլոր իրերը: Քանի որ 40 աստիճան շոգի պատճառով պատուհանները փակել չի լինում, գողերի գործն ավելի է հեշտանում. ներս են սողոսկում հենց պատուհաններից՝ առանց դուռը կոտրելու:

Մենք ընտանիքով Քոբուլեթիում էինք հունիսի սկզբին: Ավազակային խումբը հաջողացրեց բարձրանալ մեր վարձած տան երկրորդ հարկն ու գողանալ մեր բոլորի բջջային հեռախոսները:

Հաշվի առնելով մեր գլխին եկածը, հանգստանալու այս բեղուն սեզոնին ուզում ենք զգուշացնել բոլոր մեր հայրենակիցներին, որ իրենց հետ ավելորդ թանկարժեք իրեր չտանեն Քոբուլեթի: Այդ քաղաքում պետք է հագնվել որքան հնարավոր է հասարակ, նույնիսկ՝ աղքատիկ: Ի դեպ, այս օրերին Քոբուլեթիում շատ տարածված են նաեւ սպանությունները՝ ազգային հողի վրա: Մեր հանգստանալու ընթացքում այնտեղ երկու հայի՝ հայր եւ որդու դանակահարության դեպք տեղի ունեցավ տեղացիների կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել