Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՆՔ՝ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հուլիս 17,2009 00:00

Հայաստանում գործող «Աերոֆլեքս» առողջարարական ուղղության նոր կենտրոնի բացումը տեղի ունեցավ օրերս: Ֆիզիկական եւ հոգեւոր կատարելության կենտրոնը մոտ 5 տարվա պատմություն ունի, ներկաներին պատմեց կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը, որն առաջինն է, ով Հայաստանում մշակել է շնչառական մարմնամարզության վարժությունների համակարգ: Նա նաեւ հավելեց, որ «Աերոֆլեքս» համակարգը շնչառական մարզումների հատուկ համալիր է՝ հազարամյակների պատմություն ունեցող արեւելյան առողջարարական համակարգերի շարքում իրենց ուրույն տեղը գտած չինական բուժական մարմնամարզության, ցիգունի վարժությունների, յոգայի ասանաների, ճապոնացի բժիշկ Կացուդո Նիշիի եւ Պոլ Բեյքի առողջ կենսակերպի կանոնների հիման վրա: Նշենք, որ կենտրոնի ծրագրում հատուկ տեղ են գրավում նաեւ ժամանակակից արեւմտյան համակարգերը՝ պիլատես, կալլանետիկա, ստրետչինգ, որոնք տարիքային սահմանափակումներ չունեն: Ա. Գրիգորյանը ասաց, որ շնչառական մարզումների միջոցով կարելի է ազատվել, կանխարգելել մի շարք հիվանդություններ: Շնչառական մարմնամարզությունը հատկապես օգտակար է ողնաշարի հետ խնդիրներ ունեցողների համար: Շնչառական մարմնամարզությունը կօգնի նաեւ ազատվել ավելորդ քաշից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել