Օրերս «Առավոտ» օրաթերթ զանգած, մշակույթի նախարարության աշխատակից ներկայացած խռպոտ ձայնով տղամարդը հայտնել էր, որ իբր «Հայֆիլհարմոնիայի» տնօրեն Գագիկ Մանասյանը սեփականաշնորհել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ խնդրել հետամուտ լինել հարցին: Ասվածի առիթով պարոն Մանասյանը պարզաբանեց. «Համերգասրահն ունի պատմաճարտարապետական նշանակություն եւ ՀՀ օրենքն արգելում է որեւէ մեկի կողմից այն սեփականաշնորհելը»: