Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քլինթոնի առաջնահերթությունները

Հուլիս 17,2009 00:00

Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների խորհրդում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ցանկանում ենք աջակցել ու քաջալերել ժողովրդավարական կառավարություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները եւ արդյունավետ աշխատում են իրենց ժողովուրդների համար, մենք մտադիր ենք պաշտպանել մարդու իրավունքները ամենուր: Ազատություն, ժողովրդավարություն, արդարություն եւ հնարավորություն՝ սրանք են ընկած մեր առաջնահերթությունների հիմքում»,- հայտարարել է պետքարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել