Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի Ն. Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մի խումբ ուսանողներ իրենց ուսումնաարտադրական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հուլիսի 15-ից նրանք արդեն ծանոթանում են նախարարության կառուցվածքին, իրականացրած աշխատանքներին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին: Ուսանողների մի մասը ցանկանում է մասնակցել «Արի տուն» ծրագրով հաստատված միջոցառումներին: