Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱ՞ՄԲ

Հուլիս 17,2009 00:00

Հանգստյան օրերին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունների պետերը, 4 տարածաշրջանների աջակցության խորհրդի անդամները: Ըստ մեր տեղեկությունների, Տավուշի մարզպետը քննադատել է սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանին՝ քանզի նրա ղեկավարած հիմնարկությունը բնակիչներից հրատապ դրամական օգնության խնդրանքով քիչ դիմումներ է ընդունել, ստացված դիմումների մի մասն էլ մերժել է:

Հուլիսի 7-ին Նոյեմբերյանում աջակցության խորհուրդը քննարկել էր հրատապ դրամական աջակցության խնդրանքով 127 դիմում: Դիմումատու 7 ընտանիքներ փաստագրված չեն եղել սոցիալական ծառայությունում եւ ինքնաբերաբար զրկվել են հրատապ դրամական աջակցություն ստանալու իրավունքից: Մնացած 120 հայտատուներից բավարարվել են 92-ի դիմումները: Սամվել Բեգլարյանը տվյալ հանձնաժողովի անդամ չէ: Իսկ մարզպետը Սամվել Բեգլարյանին հանդիմանել է լրագրողին հարցազրույց տալու համար, նկատի ունենալով «Առավոտի» հուլիսի 1-ի համարում տպագրված «Փարոսի լույսն ու ստվերը» հոդվածը: Այդ հոդվածում Սամվել Բեգլարյանը վեր էր հանել սոցիալական ծառայության համակարգի թերությունները, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության շենքային եւ աշխատանքային անբավարար պայմանները:

Մարզպետը Բեգլարյանին ասել է, որ վերջինս քաղծառայող է եւ պարտավոր է հարցազրույց տալուց առաջ այն համաձայնեցնել մարզպետի հետ, միգուցե մարզպետն էլ ասելիք ուներ:

Սամվել Բեգլարյանին առաջարկեցինք մարզպետարանում կայացած խորհրդակցության մասին մանրամասներ հաղորդել: Վերջինս հրաժարվեց: Իր ղեկավարած հիմնարկության գործունեության վերաբերյալ առաջիկայում հարցազրույց ունենալու առաջարկով հեռախոսով դիմեցի սոցիալական ծառայություններ տրամադրող Իջեւանի տարածքային գործակալության պետ Գագիկ Մելքոնյանին: Վերջինս ասաց, որ իր հետ հարցազրույցը կարող է կայանալ միայն մարզպետի թույլտվությամբ եւ անջատեց հեռախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել