Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալը հաղթեց քրեակատարողական հիմնարկին

Հուլիս 17,2009 00:00

\"\"«Կոմսոմոլկայի» տեղեկացմամբ, Ռոստովի Կիրովսկի պողոտայում գտնվող քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեքսանդր Բախմուտսկին ղեկավարության դեմ բողոքով դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա պահանջել է փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասի համար, որ մինչեւ դատարանի դատավճիռը (այն տեւել է 6 տարի) իրեն պահել են ոչ մարդկային պայմաններում: Այն փաստը, որ Ալեքսանդր Բախմուտսկին ապրել է մի մեկուսարանում, որտեղ իրեն բաժին է ընկել 1 քառակուսի մետրից էլ պակաս տարածք, բավարար էր, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քններ նրա բողոքը: Բացի այդ, դատարանը նշել է բավականին մեծ ժամկետ՝ նրան ձերբակալելու պահից մինչեւ դատավճռի որոշումը:

Արդյունքում Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանի Ռոստովի տարածքային դատախազությանը ռոստովցի դատապարտյալին, որպես բարոյական վնասի փոխհատուցում, վճարել 40 հազար եվրո:

Այս դեպքից հետո քրեակատարողական հիմնարկ ի ղեկավարությունը վերանայել է իր հիմնարկի ապրելու պայմանները: Հասարակական վերահսկողության հանձնաժողովի անդամները եւ Ռուսաստանի թձՂհԼծ-ի հասարակական խորհուրդը համապատասխան ստուգում են անցկացրել, որի արդյունքում որոշում է կայացվել բարելավել հետաքննվողների ապրելու պայմանները: «Շինության հիմնանորոգման համար մեզ հատկացվել է 10 միլիոն ռուբլի: Ասենք, որ այս տարի լրանալու էր նախկին վերանորոգման 241 տարին,- հայտնել է թիվ 1 քրեակատարողական հիմնարկի պետ, ներքին գործերի գնդապետ Վիկտոր Արիչենկոն:- Մինչեւ ձմեռ մենք նախատեսել ենք ավարտել խցերի վերանորոգումը, որտեղ կլինեն փայտե հատակ եւ մետաղապլաստմասսայե պատուհաններ, նոր սանտեխնիկա»:

Նշենք, որ, այսօրվա դրությամբ, Ռոստովի շրջանի 5 քրեակատարողական հիմնարկներում 4465 մարդ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել