ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Երեկ Արագածոտնի մարզից ահազանգ էր ստացվել, որ ժամը 01.50-ին Երեւան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Կարեն Գյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր Հովակիմ Ենգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետեւ՝ պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի ավտոմեքենային ու շրջվել: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 48-ամյա Կ. Գյուլնազարյանը եւ ուղեւոր՝ 50-ամյա Զինաիդա Հարությունյանը վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայի մյուս ուղեւորը՝ 55-ամյա Սիրան Մկրտչյանը, եւ մեկ այլ ուղեւոր, որի ինքնությունը պարզվում է, տեղում զոհվել են: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է: