Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է

Հուլիս 17,2009 00:00

Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Ֆերմերների շարժում» հ/կ-ի նախագահը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները. ՀՀ բոլոր մարզերից նվազագույնը 3 գյուղական համայնք մասնակցել է ուսումնասիրությանը: Յուրաքանչյուր համայնքից վերցվել է 100 պատահական գյուղացի՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից: Հարցումներից ստացված որոշ տվյալներ համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ: «Գյուղերում աղքատությունը ոչ թե նվազում, այլ ամեն տարի աճում է»,- ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը: Նրա խոսքերով, իրենց կազմակերպության նախորդ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղքատությանը վերաբերող պաշտոնական ցուցանիշները իրական չեն: Ըստ հ/կ-ի, գյուղերում աղքատների թիվը կազմում է 70.9%, իսկ ծայրահեղ աղքատները 39.3% են: Ս. Սեդրակյանի խոսքերով, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղերի աղքատները 23.4% են, իսկ ծայրահեղ աղքատները՝ 2,4%:

«Ի տարբերություն անցած տարվա, այս տարի գյուղերի ու գյուղացիների վիճակն էլ ավելի է վատացել՝ տնտեսության վատթար վիճակին ավելացել է նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այս տարվա առաջին 5 ամսվա կտրվածքով՝ Հայաստանում 15,7%-ով տեղի է ունեցել տնտեսության անկում, որից գյուղատնտեսությունում՝ 2,9%-ով»,- ասաց Ս Սեդրակյանը: Նրա համոզմամբ, իշխանությունները միայն բարձրագոչում են, թե գյուղերում վիճակը բարելավվում է, պետական աջակցությունը մեծանում է գյուղացիների նկատմամբ, իսկ մեր ուսումնասիրությունները հակառակն են պնդում: Հարցումները ցույց են տվել, որ գյուղացիների 37.1%-ը ֆինանսական աջակցություն է ստանում արտերկրից եւ միայն 4,2%-ն է պատասխանել, թե պետության կողմից է ֆինանսական օգնություն ստացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել