Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուգանք չէ, թալան է

Հուլիս 17,2009 00:00

Օրերս «Առավոտին» է դիմել «Արմավիա» ավիաընկերության մի ուղեւոր՝ բողոքով, որ ինքնաթիռի տոմսի մեջ նշված չէ, թե տոմսը հետ վերադարձնելու դեպքում տոմսի արժեքի քանի՞ տոկոսը պետք է պահվի՝ որպես տուգանք: «Ես Մոսկվայի չվերթի տոմս գնեցի՝ 100 հազար դրամով, հետո հարկ եղավ այն հետ տալու: Ինձնից գանձեցին 30 հազար դրամ ու վերադարձրին 70 հազարը: Դա հակամարդկային քայլ է ավիաընկերության կողմից: Մարդկանց օրը ցերեկով թալանում են»,- դժգոհեց ուղեւոր Տամարա Սավչենկոն:

Այս առնչությամբ «Արմավիա» ընկերությունից պարզաբանեցին, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր սահմանած սակագնային քաղաքականությունը։ Որքան ցածր է ավիատոմսի կիրառվող սակագինը, այնքան սահմանափակ են սակագնի կիրառման կանոնները. «Տոմսերի վաճառքի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա նշված է ոչ թե ավիատոմսի մեջ, այլ տոմսերի ամրագրման համակարգում եւ յուրաքանչուր գործակալ, վաճառքը իրականացնելիս, պարտավոր է տեղեկացված լինել դրանց վերաբերյալ եւ տեղեկացնել ուղեւորներին։ Ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում այն դեպքերի համար, երբ գործակալը չի տեղեկացնում ուղեւորներին տվյալ սակագնի կիրառման կանոնների մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել