Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորից «Բջնի» կխմենք

Հուլիս 17,2009 00:00

Մոտ ապագայում «Բջնի հանքային ջրերի գործարանը» կվերագործարկվի պետության կողմից: Երեկ տարածած հաղորդագրության մեջ, գործարանի սնանկության հարցերով կառավարիչ Արսեն Չիկչյանը տեղեկացրել է, որ դեռեւս նախորդ ամսվանից հանքային ջրերի գործարանը վերագործարկելու ուղղությամբ կատարվում են նորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ վերականգնվում են ձմեռային պարապուրդի հետեւանքով ոչ պիտանի դարձած հոսքագծերը: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին «Բջնի հանքային ջրերի գործարանը» ճանաչվել է սնանկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել