Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեւ արկղերը գտել են

Հուլիս 17,2009 00:00

Հուլիսի 15-ին վթարի ենթարկված «ՏՈՒ-154» Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի 3 սեւ արկղերից 2-ը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում է «iran.ru»-ն: Իրանի տրանսպորտի նախարարության կողմից ստեղծված ճգնաժամային խմբի ղեկավար Ախմադի Մաջիդի ներկայացմամբ՝ սեւ արկղերի ինքնագրիչները բավականին վնասված են: Ա. Մաջիդը վստահեցնում է նաեւ, որ իրանյան մասնագետները կանեն հնարավորը, որպեսզի վերծանեն արկղերի տեղեկությունները եւ գտնեն վթարի պատճառը: «Եթե տեղական մասնագետները չկարողանան վերծանել, ապա մենք կդիմենք միջազգային մասնագետների օգնությանը»,- ասել է Ա. Մաջիդը: Իրանի նախագահ Մախմուդ Ախմադինեջադն էլ հրամայել է վթարի պատճառները պարզելու համար անցկացնել շտապ հետաքննություն: Նշենք, որ «ՏՈՒ-154» ինքնաթիռը չորեքշաբթի օրը Թեհրան-Երեւան չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել իրանական Քազվին քաղաքի շրջակայքում: Նախնական տվյալներով, վթարի պատճառը ինքնաթիռում բռնկված հրդեհն է: Ինքնաթիռում եղել են 153 ուղեւոր եւ 15 հոգանոց անձնակազմը: Աղբյուրի տեղեկացմամբ, մահացածների մոտ 230 հարազատներ ցանկություն են հայտնել մեկնել վթարի վայր:

«Caspian airlines»-ը տեղեկացնում է, որ զոհվածների 50 հարազատների չվերթը Թեհրան տեղի է ունեցել երեկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել