Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապահովագրավճար՝ զոհվածների հարազատներին

Հուլիս 17,2009 00:00

\"\"Կառավարության երեկվա նիստում որոշվել է 7 մլն 500 հազար դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով: Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն էլ նիստում տեղեկացրեց, որ «Կասպյան ավիաընկերությունը» զոհվածների ընտանիքներին ամեն անձի համար կտրամադրի շուրջ 32-42 հազար եվրո ապահովագրավճար: Ա. Մովսիսյանը նշեց նաեւ, որ հուղարկավորության հետ կապված հարցերը կքննարկվեն զոհվածների հարազատների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքը: Նշենք նաեւ, որ գործադիրի որոշմամբ, հուլիսի 18-ը՝ շաբաթ օրը, հայտարարվել է աշխատանքային, իսկ 20-ը՝ երկուշաբթին, ոչ աշխատանքային օր, քանի որ երկուշաբթին եկեղեցին հայտարարել է «Մեռելոց»: Անցնելով օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչեւ այս տարեվերջ Երեւանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում եւ Տերյան փողոցի 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 53 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար Երեւան քաղաքի տարածքում շահագործման կհանձնվի մեկ բազմաբնակարան շենք:

Հավանության է արժանացել նաեւ Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությունը: Խնդիր է դրվում այդ քաղաքը դարձնել առողջ եւ ակտիվ կենսակերպի կենտրոն, որը տարեկան ապահովելու է 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից՝ $100 միլիոնի եկամուտ եւ 4 հազար աշխատատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել