Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ՞ ԵՆ ՄՏՑՆՈՒՄ

Հուլիս 17,2009 00:00

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ. «Մադրիդյան սկզբունքները թերեւս ոչ այլ ինչ են, քան կոնֆլիկտների լուծման նախապես մտածված, որոշակիություն չպարունակող եւ, անհրաժեշտության դեպքում, յուրովի մեկնաբանվող սկզբունքների ամբողջություն, որոնք, որպես կանոն, օգտագործվում են գերտերությունների կողմից առկա կոնֆլիկտների լուծումը ձգձգելու եւ փակուղի մտցնելու համար: Նման մոտեցման կարեւորությունը, մեր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ գերտերությունները դեռեւս չեն կարողացել ապահովել իրենց շահերի իմպերատիվությունը տվյալ տարածաշրջանում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առումով կարելի է ընկալելի համարել միայն սկզբունքների այն դաշտը, որը միանշանակորեն ներառում է հանրապետության նախագահի կողմից ինքնորոշման, ցամաքային սահման ունենալու եւ անվտանգության մասին ամրագրված դրույթները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել