Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, ովքեր հուլիսի 6-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել իրենց ընկերոջը՝ հուլիսի 1-ին հանրահավաքի իրազեկող թռուցիկներ տարածելու ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյանին, ազատ արձակելու պահանջով, երեկ դադարեցրել են հացադուլը: Հիշեցնենք, որ հացադուլին տարբեր ժամանակահատվածներում մասնակցել է ընդհանուր թվով ավելի քան 10 հոգի: