Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Հուլիս 17,2009 00:00

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» եւ զուգորդվել է «իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով», մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը հուլիսի 15-ին կտրուկ վատացել էր: Նա խցում ուշագնաց էր եղել, նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ նյարդային ցնցում ախտորոշմամբ: Ինչպես փոխանցում են արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից, ներկայումս Առաքելյանի առողջական վիճակը բավարար է: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել