Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ-ՖԱԿՏՈ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 17,2009 00:00

\"\"

«Մադրիդյան սկզբունքների» մասին միակ գովեստով խոսողը Հանրապետական կուսակցությունն է: «Առավոտը» հարցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, թե ինչո՞ւ է իր կուսակցությունը շահեկան համարում այդ փաստաթուղթը:
Ի պատասխան՝ պարոն Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն մեզ համար շահեկան է համարում արդեն հրապարակված սկզբունքները, քանի որ դրանցում տեղ են գտել հայկական կողմի համար սկզբունքային հայտնի երեք առաջարկները: Մենք միշտ էլ ասել ենք եւ այժմ էլ պնդում ենք, որ միակողմանի զիջումների չենք գնալու, իսկ Ղարաբաղի հարցի լուծման վերջնական արդյունքը չի կարող լինել առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Մադրիդյան սկզբունքներում փաստացի ամրագրված է ԼՂՀ անկախությունը, եւ Հանրապետականը վերջնականապես կողմ կլինի որեւէ լուծման, որում ԼՂՀ-ի՝ այսօր առկա իրական անկախությունը կամրագրվի իրավական անկախությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել