Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 16,2009 00:00

ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՀՈՆԴՈՒՐԱՍՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ

ԱՄՆ-ի բանակն է կանգնած Հոնդուրասի հեղաշրջման ետեւում: Այս հայտարարությամբ է հանդես եկել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրի հանրային ռադիոընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Ես ունեմ տեղեկատվություն առաջին ձեռքերից, որի համաձայն՝ կայսրությունը (ԱՄՆ) Հարավային զինվորական հրամանատարության միջոցով Հոնդուրասում պետական հեղաշրջում է իրականացրել: Եվ այդ հեղաշրջումը ագրեսիայի եւ սադրանքի դրսեւորում է կայսրության կողմից»,- հայտարարել է Մորալեսը: «Հնարավոր է, որ ես չեմ ճանաչում Օբամային, սակայն կայսերական ուժերը մնում են գործողության մեջ»,- հավելել է Բոլիվիայի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել